Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
20.01.2012 | 00:00

...թե օրերս Բելառուս մեկնած Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Բատկայի հանդիպումը բավականին ջերմ է ընթացել, ինչն էլ շարժել է էդ կողմերում «կռված» ԲՀԿ-ի խանդը: Մանավանդ որ Բելառուսից անմիջապես Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա և Վլադիմիր Պուտինի կենդանի ներկայությամբ մասնակցել հայազգի հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի թաղման արարողությանը, որպես Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ:
ՈՒ թե սրան էլ գումարում ենք Արթուր Բաղդասարյանի` Ֆրանսիայի կողմերում «կռված» լինելու հանգամանքը (նաև անգլո-սաքս տիկին Էշթոնի «հանգամանքները»), ապա համարում ենք, որ ԲՀԿ-ն և այլք (մանավանդ ՀՅԴ-ն) լիարժեք իրավունք ունեն հզոր դեմարշ «իրականացնելու» ոչ միայն Արթուրի, նրա ՕԵԿ-ի, այլև ԲՀԿ-ի «չադա» համարվող Կոտայքի մարզում «նայող» նշանակված ՕԵԿ-ական նախարար Արմեն Երիցյանի նկատմամբ:

Դիտվել է՝ 1776

Մեկնաբանություններ